ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանին մոտ մարզերում բում է սպասվում․ ի՞նչն է պատճառը

2024 թվականի հուլիս ամսվա անշարժ գույքի նկատմամբ իրականացված ընդհանուր գործարքներն՝ ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի։

ArmLur.am-ը վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ ՀՀ Սյունիքի մարզում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքները կազմել են 4․8 տոկոս, Վայոց ձորի մարզում՝ 2․4 տոկոս, Տավուշի մարզում՝ 9․1 տոկոս, Արագածոտնի մարզում՝ 6․1 տոկոս, Արարատի մարզում՝ 8․5 տոկոս, Արմավիրի մարզում՝ 8․3 տոկոս, Գեղարքունիքի մարզում՝ 6․0 տոկոս, Լոռու մարզում՝ 5․8 տոկոս, Կոտայքի մարզում՝ 17․7 տոկոս, Շիրակի մարզում՝ 4․5 տոկոս, Սյունիքի մարզում՝ 4․8 տոկոս, իսկ մայրաքաղաք Երևանում՝ 26․8 տոկոս։

Եթե խոսենք ավելի հստակ՝ թվերով, ապա մայրաքաղաք Երևանում 2023 թվականի հուլիս ամսին անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 5080 գործարք, ինչը 545-ով պակաս է 2024 թվականի հունիս ամսում կատարված գործարքներից։ 2024 թվականի հուլիս ամսին կատարվել է 5791 գործարք, որը 166-ով ավելի է նախորդ՝ հունիս ամսում կատարված գործարքներից։

Արագածոտնի մարզում 2023 թվականի հուլիս ամսին կատարվել է 1187 գործարք, իսկ արդեն հաջորդ թվականի հունիս ամսին 1455 գործարք։ 2024 թվականի հուլիս ամսին Արագածոտնի մարզում կատարվել է 1327 անշարժ գույքի նկատմամբ գործարք, ինչը 128-ով պակաս է նախորդ ամսում իրականացված գործարքներից։

Արարատի մարզում 2023 թվականի հուլիս ամսին իրականացվել է 1625 գործարք, իսկ արդեն 2024 թվականի հունիս ամսին կատարվել է 1831 գործարք, ինչը 206-ով ավելի շատ է նախորդ տարվում կատարված գործարքների հետ համեմատած։ Արդեն 2024 թվականի հուլիս ամսին կատարվել է 1836 գործարք։

Արմավիրի մարզում 2023 թվականի հուլիս ամսին կատարվել է 1526 գործարք, իսկ 2024 թվականի հունիս ամսին կատարվել է 1682 գործարք, ինչը 102-ով ավելի շատ է նախորդ տարում կատարված գործարքներից։ 2024 թվականի հուլիս ամսին Արմավիրի մարզում կատարվել է 1790 գործարք, ինչը գրեթե 100-ով ավելի շատ է նախորդ ամսում իրականացված գործարքներից։

Գեղարքունիքի մարզում 2023 թվականի հուլիս ամսին կատարվել է 1080 գործարք, իսկ 2024 թվականի հունիս ամսին կատարվել է 1367 գործարք, ինչը զգալիորեն ավելի շատ է նախորդ տարվա հուլիս ամսում կատարված գործարքներից։ 2024 թվականի հուլիս ամսում կատարվել է 1291 գործարք, ինչն ավելի քիչ է նույն թվականի նախորդ ամսվա գործարքներ հետ համեմատած։

Լոռու մարզում 2023 թվականի հուլիս ամսին կատարվել է 1075 գործարք, իսկ հաջորդ տարվա հունիս ամսում՝ 1531 գործարք, ինչը մոտ 500-ով ավելի է նախորդ տարվա հուլիս ամսում կատարված գործարքների հետ համեմատած։ Արդեն 2024 թվականի հուլիս ամսում կատարվել է 1245 գործարք, ինչն էլ նշանակում է, որ գործարքների թիվը զգալիորեն նվազել է։

Կոտայքի մարզում կատարված գործարքների թիվը բավականին բարձր է։ 2023 թվականի հուլիս ամսում Կոտայքի մարզում կատարվել է 3367 գործարք, իսկ հաջորդ տարվա հունիս ամսում կատարվել է 3578 գործարք։ Հետաքրքիր է նաև նույն թվականի հաջորդ ամսում կատարված գործարքների թիվը, որը աճել է։ 2024 թվականի հուլիս ամսում Կոտայքի մարզում կատարվել է 3829 գործարք, ինչը կրկին զգալիորեն ավելի է նախորդ ամսվա կատարված գործարքներից։

Համեմատած նախորդ մարզերում կատարված գործարքների հետ՝ Շիրակի մարզում զգալիորեն քիչ են կատարված գործարքները։ Եթե Լոռու մարզում 2023 թվականին կատարվել է 1075 գործարք, ապա Շիրակի մարզում 2023 թվականի հուլիս ամսին կատարվել է 868 գործարք, իսկ հաջորդ տարվա հունիս ամսում գործարքների թիվն աճել և հասել է 1024-ի։ Նույն թվականի հուլիս ամսում գործարքների թիվը նվազել է և հասել 950-ի։

Սյունիքի մարզում 2023 թվականի հուլիս ամսում կատարվել է 663 գործարք, իսկ արդեն 2024 թվականի հունիս ամսում կատարվել է 1104 գործարք, ինչը փաստում է, որ նախորդ տարվա հետ համեմատ գործարքների թվերը աճել են։ 2024 թվականի հուլիս ամսվա գործարքների թիվը կազմել է 1029, ինչը քիչ է նախորդ ամսվա գործարքների հետ համեմատած։

Վայոց ձորում գործարքների թիվն ամենաքիչն է կազմում։ 2023 թվականի հուլիս ամսում Վայոց ձորում կատարվել է 341 գործարք, իսկ հաջորդ տարվա հունիս ամսում գործարքների թիվն աճել է և դարձել 464։ 2024 թվականի հուլիս ամսում գործարքների թիվը կրկին աճել է և դարձել 527։

Տավուշի մարզում 2023 թվականի հուլիս ամսում կատարվել է 817 գործարք, իսկ հաջորդ տարվա հունիս ամսին կատարվել է 1486 գործարք, ինչն էլ փաստում է, որ այս տարվա հունիս ամսին Տավուշի մարզում զգալիորեն աճել է անշարժ գույզի նկատմամբ իրականացված գործարքների թիվը՝ նախորդ տարվա հետ համեմատած. 2024 թվականի հուլիս ամսին՝ 1969 գործարք։

Ընդանուր՝ Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականի հուլիս ամսում կատարվել է 17629 գործարք, իսկ արդեն 2024 թվականի հունիս ամսում կատարվել է 21147 գործարք՝ աճելով  3518-ով։ 2024 թվականի հուլիս ամսին էլ կատարվել է 21584 գործարք՝ նախորդ ամսվա թվից աճելով 437-ով։

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ ամբողջ ՀՀ-ում անշարժ գույքի նկատմամբ իրականացվող գործարքները մեծ թափ հավաքելով առաջ են գնում։

Նկատենք, որ օրեցօր ՀՀ-ում ավելանում են նորակառույց շենքերի շինարարությունները, որոնց արժեքները հավասար են ԱՄԷ-ում կառուցված էլիտար շենքերի  գնին և չնայած նրան, որ նորակառույցների գները հասնում են աստղաբաշխական թվերի՝ մարդիկ, այնուամենայնիվ, վճարում են։

Նշենք նաև, որ եկամտահարկի վերադարձի մասին օրենքը 2025 թվականի հունվարի 1-ից գործելու է նաև մարզերում, ինչից կարելի է եզրակացնել, որ բնակարաշինարարական ոլորտում բում է սպասվում նաև Երևանից դուրս, սակայն Երևանին մոտ մարզերում։

Մանրամասները՝ տեսանյութում

Աննա Սրապիոնյան

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *