Վերջին շրջանում սիրված երգչուհի Սոնա Ռուբենյանի ինստագրամյան էջում հիմնականում կարելի է տեսնել փոքրիկ Մարիին:
1 ու կես տարեկան Մարին հասցրել է սիրվել հանրության կողմից, ինչն էլ ստիպում է Սոնային դստեր մասնակցությամբ հրապարակումներն ավելի շատացնել:
Սակայն վերջին օրերին երգչուհին հրապարակում է իր իսկ լուսանկարները, որոնցից երևում է, որ նա անչափ նիհարել է, ինչի արդյունքում անճանաչելի է դարձել: Ինչ խոսք`Սոնային քաշի կորուստը էլ ավելի գեղեցկացրել է:
Նշենք, որ երգչուհու նկատմամբ հանրային լայն հետաքրքրությունն առավել մեծացավ ամուսնությունից հետո, չնայած, ինչպես երգչուհին էր նշել հարցազրույցներից մեկում, ինքը միշտ էլ ակտիվ է եղել սոցցացանցերում, միաժամանակ նշելով, որ մարդկանց իսկապես հետաքրքրում են անձնական կյանքի մանրամասներ, այդ իսկ պատճառով էլ երբեմն նման հրապարակումներ է անում։
Նյութի աղբյուր