ՆԳՆ ոստիկանությունը պարզաբանել է՝ ինչու էր Երևանում կաթվածահար եղել երթևեկությունը

Սեպտեմբերի 26-ին՝ պայմանավորված Հաղթանակ կամրջի ճանապարհաշինական աշխատանքներով, Իսակովի պողոտայում և հարակից փողոցներում երթևեկությունը ծանրաբեռնվել է։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՆԳՆ ոստիկանությունը՝ նշելով, որ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունն իր գործառույթների շրջանակում անում է հնարավորը երթևեկությունը կարգավորելու և խցանումները վերացնելու ուղղությամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի որոշ փողոցներ կաթվածահար վիճակում են եղել, խցանումը մի քանի կիլոմետրերի է հասել:

Ծանրաբեռնված են եղել հատկապես «Հայրենիք» կինոթատրոն տանող ճանապարհը, Իսակովի պողոտան, Արշակունյաց պողոտան:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *