Արտակարգ դեպք․ Երևանում 21-ամյա աղջկա ձեռքերը ԲԿ-ում կապել են, իսկ վերակենդանացման բաժանմունքի բժիշկը հարվածել է

Հոկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ Մերի Մ․-ն և հայտնել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում իր աղջիկը մահացել է բժիշկների «թեթև ձեռքով», նշել է, որ աղջկա ձեռքերը կապել են, իսկ դուստրը նաև ասել է իրեն, որ վերակենդանացման բաժանմունքի բժիշկը հարվածել է իրեն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի, գլխավորությամբ։ Արդեն տեղում պարզվել է, որ Մերի Մ․-ի դուստրը, Երևանի բնակիչ 21-ամյա Սոնա Ս․-ն չի մահացել, այլ անգիտակից վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և առկա է բժշկի տեղեկանք: 

Նույն օրը ոստիկաններին Սոնա Ս․-ի հայրը, Վայոց ձորի մարզի բնակիչ 43-ամյա Սասուն Ս․-ն հայտնել է, որ իր դուստրը հոկտեմբերի 5-ին իրեն վատ է զգացել, որի հետևանքով բուժօգնության է տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ սեպտեմբերի 8-ին ժամը 11։20-ի սահմաններում մահացել է: Հայրը ևս դստեր մահվան համար մեղադրել է բժիշկներին։

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Источник: https://ipress.am/hy/page/%D5%A5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-21-%D5%A1%D5%B4%D5%B5%D5%A1-%D5%A1%D5%B2%D5%BB%D5%AF%D5%A1-%D5%B1%D5%A5%D5%BC%D6%84%D5%A5%D6%80%D5%A8-%D5%A2%D5%AF-%D5%B8%D6%82%D5%B4-%D5%AF%D5%A1%D5%BA%D5%A5%D5%AC-%D5%A5%D5%B6-%D5%AB%D5%BD%D5%AF-%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%AF%D5%A5%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B6%D5%A1%D6%81%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%A2%D5%A1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *