Զորամասում մահացած Աղասի Դալլաքյանի մարմինը հասավ գյուղ

Զորամասում մահացած Աղասի Դալլաքյանի մարմինը հասավ գյուղ: Արդեն հայտնել էինք, որ երեկ Մեղրիի զորամասում հրազենային մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 19-ամյա Աղասի Սերոժի Դալլաքյանը։ Մահացած զինծառայողը Շիրակի մարզի Բասեն գյուղից էր։

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ, զորամասում հրազենից մահացած զինծառայողի մարմինը քիչ առաջ հասավ գյուղ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ մահացած զինծառայողը Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Բասեն գյուղից էր։

Oragir.News-ի հետ զրույցում Շիրակի մարզի Բասենի գյուղապետ Հայկ Մնացյանը նշել էր, որ Աղասին 8-9 ամիս առաջ էր մեկնել ծառայության, Մեղրիում էր ծառայում։ Աշխատասեր, թասիբով տղա էր, իրենց ընտանիքը գյուղում շատ հարգված է։ Երկու եղբայր են, ավագն ինքն էր, եղբայրը դպրոցական տարիքի է․

Մանրամասները՝ տեսանյութում․

Источник: https://ipress.am/hy/page/%D5%A6%D5%B8%D6%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B4%D5%A1%D5%B0%D5%A1%D6%81%D5%A1%D5%AE-%D5%A1%D5%B2%D5%A1%D5%BD%D5%AB-%D5%A4%D5%A1%D5%AC%D5%AC%D5%A1%D6%84%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B4%D5%A1%D6%80%D5%B4%D5%AB%D5%B6%D5%A8-%D5%B0%D5%A1%D5%BD%D5%A1%D5%BE-%D5%A3%D5%B5%D5%B8%D6%82%D5%B2

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *