Ի պատասխան ԱԺ-ում քիչ առաջ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հարցումների, ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը տեղեկացրել է, որ
խորհրդարանական լսումների մասնակից Ռուբեն Հակոբյանը ԱԺ շենքից դուրս է բերվել ՀՀ ԱԺ նախագահի հանդեպ թույլ տված անձնական վիրավորական արտահայտությունների, ԱԺ-ն որպես ինստիտուտ անարգելու ու երկրի օրենսդրական մարմնում ցուցաբերած լկտի պահվածքի համար։
«Նման պահվածքը երբեք չի հանդուրժվել, չի հանդուրժվելու նաև ապագայում ու որևէ դեպքում չի մնալու անարձագանք»,- իր էջում գրել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովում կրկին իրավիճակը լարվել էր. անվտանգության աշխատակիցները շենքից հեռացրել են Ռուբիկ Հակոբյանին:
Նյութի աղբյուր