Ամբողջ Կուբան հոսանքազրկվել է

Կուբայում լիակատար հոսանքազրկում է տեղի ունեցել, երբ ՋԷԿ-երից մեկը դադարեցրել է աշխատանքը։

Այս մասին ուրբաթ՝ հոկտեմբերի 18-ին, հայտարարել է Կուբայի էներգետիկայի և հանքարդյունաբերության նախարարությունը։

Գերատեսչությունը պարզաբանել է, որ ազգային էլեկտրահամակարգի ամբողջական անջատումը տեղի է ունեցել «Անտոնիո Գուտիերեսի ՋԷԿ»-ի չնախատեսված խափանման պատճառով։

Կուբայի նախագահ Դիաս-Կանել Բերմուդեսը վստահեցրել է, որ կղզի պետության էներգամատակարարման վերականգնումը իշխանությունների «բացարձակ առաջնահերթությունն է»։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *