«Ավետ, գրելու համար պետք է գնաս և շատ գրքեր կարդաս»

Այսօրվա «Հենց Այնպես» հաղորդմանը Մանե Գրիգորյանը հյուրընկալել է երգահան, հաղորդավար Ավետ Բարսեղյանին և երգիչ Արսեն Սաֆարյանին։

Հաղորդման շրջանակներում նրանք պատմել են հումորային մի դեպք, որը տարիներ առաջ տեղի է ունեցել Ավետի հետ:

«Պատմեմ այդ խայտառակ պատմությունը։ Գրիմանոցում հավաքված էին Արսեն Սաֆարյանը, որպես պրիմադոնա այդ ամեն ինչի, Անդրեն, Ազատիկը ևԱրամ Ավագյանը։ Ես դուռը թակեցի, թղթապանակը թևիս տակ դրած, շատ լուրջ հայացքով նայեցի, ասացի՝ ես Ավետն եմ Բարսեղյան, երգեր եմ գրում:

Արսեն Սաֆարյանն ասաց, Ավետ, գրելու համար պետք է գնաս և շատ գրքեր կարդաս: Ինչ-որ խորհուրդներ տվեցին: Նենց մեղկ էի։ Նենց լավ եմ հիշում էդ պահը։ Ամենակարևորը վերջին ֆռազան էր։ Ասացի՝ չի անցնի մեկ տարի, բոլորդ ովքեր կաք այստեղ, երազելու եք, իմ երգերը երգեք:

Դուռը փակեցի ու գնացի դուշի տակ լացելու»:

Տեսանյութը ստորև.

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *