Օրեր առաջ ինքնասպան եղած տղամարդու որդին փորձել է կախվել բակի աստիճանից

Գեղարքունիքի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել:

Նոյեմբերի 9-ին՝ ժամը 23:50-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժիններից մեկում տեղեկություններ են ստացվել, որ իրենց սպասարկվող տարածքում գտնվող տանը տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ 37-ամյա Դ. Ն.-ն փորձել է իրենց տան բակի աստիճանից հակի թելով կախվելու միջոցով ինքնասպանություն գործել, սակայն քույրը նկատել է և փրկել նրա կյանքը։

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ օրեր առաջ նրանց հայրը կախվելու միջոցով ինքնասպան էր եղել։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *