Հերթական անգամ արտակարգ դեպք է տեղի ունեցել դպրոցներից մեկում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժին է դիմել Արարատի մարզի բնակիչ 45-ամյա Մ․ Լ․-ն և հայտնել, որ

նոյեմբերի 8-ին ժամը 12։30-ի սահմաններում իրենց գյուղի հիմնական դպրոցում ֆիզկուլտուրայի դասաժամին Հայոց պատմություն առարկան դասավանդող ուսուցիչը՝ Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Հ․ Ե․-ն, ֆուտբոլ խաղալու ժամանակ վազելու ընթացքում հրել է իր 11-ամյա որդուն, ով վայր է ընկել, որի հետևանքով կոտրել է աջ ոտքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Источник: https://ipress.am/hy/page/%D5%B0%D5%A5%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A1%D5%B4-%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3-%D5%A4%D5%A5%D5%BA%D6%84-%D5%A7-%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AB-%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D6%81%D5%A5%D5%AC-%D5%A4%D5%BA%D6%80%D5%B8%D6%81%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D6%81-%D5%B4%D5%A5%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *