Սպասվում են ջերմային նոր ռեկորդներ. «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Սպիտակ ծովից մինչև Ամուրի ափեր տարածվում է ռեկորդային ջերմություն: Այդ մասին հայտնում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը․

«Օրացուցային ձմռան սկսվելուց երկու օր առաջ ռեկորդային ջերմությունը պատել է Ռուսաստանի տարածքի նկատելի հատվածը։ Անցած չորեքշաբթի օդի առավելագույն ջերմաստիճանի օրական երեք տասնյակից ավելի ռեկորդներ են գրանցվել։ Այս օրվա համար աննախադեպ բարձր ցուցանիշներ են գրանցվել Արխանգելսկի մարզում, Նենեցյան ինքնավար շրջանում, Յամալո-Նենեցյան ինքնավար շրջանում, Կրասնոյարսկի երկրամասում, Խանտի-Մանսիական ինքնավար շրջանում, Սվերդլովսկի, Տոմսկի և Իրկուտսկի մարզերում, Խակասիայում, Յակուտիայում, Ամուրի մարզում և Խաբարովսկի երկրամասում։

«Ամենաբարձր» առավելագույնը սահմանվել է Սվերդլովսկի շրջանի Իվդել քաղաքում, որտեղ օդը տաքացել է մինչև +9,2°, ինչը 4,6°-ով բարձր է 1996թ.-ի նախորդ առավելագույնից։ Իսկ ամենահին՝ 1932 թվականի ռեկորդը, թարմացվել է Յամալո-Նենեցյան ինքնավար շրջանի գտնվող Մարեսալի բևեռային օդերևութաբանական կայանում։ Ռուսաստանի հյուսիսային մասում և Հեռավոր Արևելքում ռեկորդային շոգերի երկրորդ օրն է։

Երեքշաբթի օրը նոր ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել Մուրմանսկի և Արխանգելսկի մարզերում, Յամալո-Նենեցյան ինքնավար շրջանում և Կրասնոյարսկի երկրամասում, Յակուտիայում և Պրիմորիեում։

Ջերմության աղբյուրը դանդաղ շարժվում է դեպի արևելք, և այսօր և վաղը հնարավոր են ջերմային նոր ռեկորդներ Եվրոպական Ռուսաստանի հյուսիս-արևելքում, Արևմտյան Սիբիրի հյուսիսում, Արևելյան Սիբիրում և Հեռավոր Արևելքում։ Ամենաէական ջերմաստիճանային անոմալիա՝ մինչև 12–15°, սպասվում է Սախայի Հանրապետությունում»,-գրել է Հայհիդրոմետի տնօրենը։

Источник: https://ipress.am/hy/page/%D5%BD%D5%BA%D5%A1%D5%BD%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B6-%D5%BB%D5%A5%D6%80%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%B6%D5%B8%D6%80-%D5%BC%D5%A5%D5%AF%D5%B8%D6%80%D5%A4%D5%B6%D5%A5%D6%80

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *