Հերթական դեպքը, որի հետևանքով մի նորաստեղծ լուսավոր ընտանիք, դարձավ ողբերգական վթարից մի կերպ փրկված․․․

Այն, որ հատկապես այս սեզոնին, երբ շատերը գնում են Սևան՝ հանգստանալու, ճանապարհներին իրավիճակը ավելի վտանգավոր է դառնում։ Հատկապես էն ժամանակ, երբ ոմանք՝ հետ վերադարձի ճանապարհին այնպես են վարում մեքենան, կարծես թե աշխարհի վերջն է․․․

Մենք նույնպես որոշել էինք մեր հանգիստը կազմակերպել Սևանա լճի ափերից մեկում, ու Երևան գալու ճանապարհը կարող էր վերջինը դառնալ, եթե չլիներ պատահականության, կամ բախտը գործոնը․․․

Միքանի լակոտները, Նիվայի մեջ այնպես արագ ու անկանոն էին վարում մեքենան, որ ամեն պահի թվում էր թե ուր որ է շուռ կգան։ Վստահաբար կարող եմ ասել, որ մեքենայում, սթափ մարդ չկար, քանի որ ոչ մի ադեկվատ մարդ նման բան թույլ չէր տա․․

Մեզ համար հանգիստ գալիս էինք, երբ այդ լակոտները, որ հազիվ լինեին 20 տարեկան, մեկ դանդաղեցնում, մեկ՝ արագացնում էին երթևեկը, գալիս հավասարվում մեր մեքենային «սիգնալ» տալիս ու հեռանում։ Այդպես երևի թե մի 4-5 անգամ անելուց հետո սրանք կորան մեր տեսադաշտից․․

Հետո իմացա, որ վթարի են ենթարկվել, դուրս են եկել երթևեկելի գոտուց ու․․․ Անկեղծ ասած չգիտեմ, թե ինչ է եղել հետո․ Տա Աստված, որ զոհեր եղած չլինեն, բայց շատ կուզեի, որ նրանք հայտնվեին ճաղերի ետևում։ Ու նման դեպքերը, ցավոք, քիչ չեն, երբ լակած, կամ ինչ-որ թմրադեղերի ազդեցության տակ վարորդներ «արխային» նստում են մեքենայի ղեկին․․

Հերթական դեպքը, որի հետևանքով այս անգամ էլ մեր նորաստեղծ ընտանիք, դարձավ ողբերգական վթարից մի կերպ փրկված։ Բայց ցավոք, միշտ չէ, որ հաջողվում է խուսափել․․

Իր էջում գրել է Հասմիկ Պողոսյանը

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *