Պարեկները խմածության ամենաբարձր աստիճանի համար Գարիկ Սարգսյանի հորը 1 տարով զրկել են ավտոմեքենա վարելու իրավունքից
Երեկ՝ փետրվարի 18-ին, ՀՀ ներքին գործերի նախաարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները ուժեղացված ծառայության ընթացքում ստուգման նպատակով կանգնեցրել են «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է խմածության ամենաբարձր աստիճան, ինչի համար նախ զրկվել է 1 տարի ավտոմեքենա վարելու իրավունքից, իսկ «Prado»-ն տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը եղել է Վեդի խոշորացված համայնքի ղեկավար, ժողովրդին հայտնի՝ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի հայրը՝ Մնացական Սարգսյանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նյութի աղբյուր