Դեկտեմբերի վերջից ունենք սուր շնչառական վարակի ակտիվացում, ամենաօրյա մոնիտորինգ ենք իրականացնում՝ դիտարկելով տվյալ ժամանակահատվածի համեմատությունը նախորդի հետ, Irakanum.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ունենք շարունակական լարված իրավիճակ, բայց չեմ կարող ասել, թե այս պահին հավելյալ սահմանափակող միջոցառումների ցուցումներ կան։ Հիվանդանոցներում և առաջնային օղակում դիտարկում ենք դիմելիության տենդենցը»,-ասել է Ավանեսյանը։
Նա նշել է, թե հիվանդանոցներում իրականացվում են մահճակալային ֆոնդի հավելյալ հնավորությունների ստեղծման աշխատանքներ։
«Իսկ դպրոցներում այս պահին չունենք բացակայությունների կամ հիվանդության այնպիսի աստիճան, որ գնանք հեռավար դասպատրաստման կամ դպրոցների փակման»,-ասել է նախարարը:
Նյութի աղբյուր