Մարտի 1-ից տրանսպորտային փաթեթների համար հետևյալ արտոնությունները կգործեն

Երևանի ավագանու նիստին քննարկվել է տրանսպորտային փաթեթներին վերաբերող նախագծի փոփոխությունները:

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ներկայացրել է փոփոխվող կետերը.

  • Արտոնյալ տոմսեր կտրամադրվեն նաև Երևանի հաշվառում չունեցող թոշակառուներին:
  • Անվճար երթևեկելու իրավունք կունենան նաև հաշմանդամություն ունեցող երեխաները (մինչ այս միայն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք կարող էին, իսկ երեխաները այլ կատեգորիայում են ներառվում):
  • Անվճար երթևեկելու հնարավորություն կունենան Երևանի հաշվառում ունեցող, 4 և ավելի երեխա ունեցող քաղաքացիները՝ անկախ երեխաների տարիքից:
  • 1 օր և 7 օր փաթեթով տոմսերի ուղևորությունները կդառնան անսահմանափակ,
  • 90 րոպեի ընթացքում երեք ուղևորության հնարավորորություն տվող տոմսի վավերականության ժամկետը կդառնա 180 րոպե,
  • 1500 դրամով 10 ուղևորություն ձեռք բերելու հնարավորության ժամկետը կերկարաձգվի՝ 30 օրից դառնալով 45 օր:

Երևանի ավագանին 33 կողմ, 17 ձեռնպահ ձայներով ընդունել է տրանսպորտի տոմսային համակարգի արտոնություններին առնչվող որոշման նախագիծը։ Փոփոխությունները կգործեն մարտի 1-ից։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *