Ամալյա Հովհաննիսյանի «LIFEROOM» հաղորդաշարի հյուրն էր Եվա Զոհրաբյանը։
StarNews-ը հետևեց զրույցին։
Եվան ինչպես գիտենք պատրաստվում է մայրանալ։ Նա ամուսնուն դուստր կպարգևի:
Եվան մայրանալ որոշեց ամուսնությունից տարիներ հետո։ Պե՞տք էր հոգեբանորեն հասնել այն կետին, որ պատրաստ է մայրանալու.
«Միշտ իմ ներսում եղել է այն փաստը, որ դեռ պատրաստ չեմ մայրանալու, բայց հիմա հասկանում եմ, որ դա այնպիսի զգացողություն է, երբեք էլ պատրաստ չես լինում։ Դա պատրաստի և չպատրաստի հարց չէ, դա հոգեվիճակ չէ, ընթացք է, որը գեղեցիկ էտապով պետք է գա քո կյանք»։
Հոլովակի միջոցով Եվան բաց փորիկով կիսվեց մարդկանց հետ իր նորության մասին, ինչը հայկական իրականության համար բավականին համարձակ էր, և եղան տարատեսակ քննարկումներ.
«Կենտրոնացումս սևեռել եմ լավի կողմ, իսկ բացասականին փորձեցի ուշադրություն չդարձնել։ Տեսնում եմ ինչքան վատ ու լավ բաներ են գրում, ընտրում եմ լավը և լավն եմ կարդում, որովհետև այդ լավ էմոցիան փոխանցվում է նրան էլ։ Կարդացի, հաճելի չէր, երբ տեսա ,թե կանայք ինչպես են արտահայտվում հղի կնոջ մասին՝ շոկային էր։ Միգուցե նա հղի կնոջը պետք է վիրավորի և դա նրան ուժ ու թևեր տա։ Ես չեմ կարող հասկանալ նրանց հոգեբանությունը»։
Եվան չի հասցրել տեսնել իր հայրիկին, քանի որ 3-4ամսական է եղել, երբ նրան սպանել են։
Հայրն ու պապիկը կապ են ունեցել քրեական աշխարհի հետ. խանգարե՞լ է արդյոք այս փաստը երբևէ.
«Երևի թե չէ, որովհետև այդպիսի մարդիկ տանը այլ կերպով են հանդես գալիս։ Ոչ պապայիս եմ տեսել, ոչ պապիկիս, բայց էդ աշխարհի և նրանց գործունեության մասին ծանոթ եմ դրսից»։