ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը անդրադարձել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ամիրբեկովի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությանը։
«Այս համաձայնությամբ հանդերձ, հաղորդակցությունների] ապաշրջափակումը շարունակում է մնալ խաղաղության և տնտեսական զարգացման ՀՀ տեսլականի կարևոր մաս` արտացոլված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում, հիմնված ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության ու հավասարության վրա»,-հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։
Հիշեցնենք, որ Ամիրբեկովը ավելի վաղ հայտարարել էր․
«Փոխադարձ համաձայնությամբ մենք որոշեցինք հանել այս կետը (հաղորդակցությունների վերաբացման մասին) խաղաղության համաձայնագրից և տեղափոխել քննարկումն ավելի ուշ փուլ»։
Նյութի աղբյուր