«Երբ պատերազմից հետո մեղադրեցի Արայիկին, մի թուղթ հանեց, դրեց դեմս». Տիգրան Պետրոսյան․ լուսանկար

Արցախի հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Սոցցանցերում Արայիկ Հարությունյանի` Բաքվում տված ցուցմունքն է քննարկվում, ինչի կապակցությամբ տարբեր կարծիքներ են հնչում, որոնց մեծամասնությունը շատ հեռու են իրականությունից։

Երբ պատերազմից հետո մեղադրեցի Արայիկին, որ չի կարողացել ճիշտ գնահատել իրավիճակը և հասկանալ, որ պատերազմը պետք է օր առաջ կանգնեցնել, նա մի թուղթ հանեց և դրեց դեմս, ասաց՝ միգուցե սկզբից չեմ հասկացել, բայց հետո փորձել եմ ամեն ձև կանգնեցնել՝ չի ստացվել։

Արայիկը ասաց, որ այդ օրը նա ստիպված բանավոր է դիմել Նիկոլին, որպեսզի ամեն ինչ ձեռնարկի՝ կանգնեցնեն պատերազմը, ասաց` Նիկոլը քննարկել է ՀՀ ԱԺ-ի պատգամավորների հետ, հարցրեցի՝ հետո՞, ասաց՝ ի՞նչ հետո, նրանք իրավիճակին չէին տիրապետում, տաք կրեսլոներում նստած՝ իշխանություն-ընդդիմություն ասացին՝ պայքարում ենք մինչև վերջ:

Դաշնակների չստորագրելու պատճառն էլ ասաց, բայց չեմ գրի, թող այդ հարցին Արցախի դաշնակները պատասխանեն…»:

Աղբյուրը` Տիգրան Պետորսյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *