Bavnews.am-ը տեղեկացավ, որ դերասան Գևորգ Գրիգորյանը բարձրացել է Պոբեդա գագաթը։
Դերասանը նվաճել է Պոբեդա գագաթը, Տյան Շանի և Ղրղզստանի ամենաբարձր կետի 7439 մետր բարձրությամբ լեռնագագաթը: Ներկայումս համարվում է աշխարհում ամենա բարդը ու վտանգավորներից մեկը։
«Пик Победы (Жениш-Чокусу) 7439մ
Առաջին անգամ ՀՀ քաղաքացի գագաթին։
Ծյան-Շան լեռնաշղթայի ամենա բարձր կետը։ Առանց հավելյալ թթվածնի վերելք։
Ներկայումս համարվում է աշխարհում ամենա բարդը ու վտանգավորներից մեկը։
Վերելքը 7 օր, վայրէջքը 4օր, 11 օր պայքար ոչ այնքան գագաթի,ինչքան կյանքի համար:
Ցավոք, առանց զոհ չանցավ վերելքը, Նադյան,մեր ընկերը, մնաց հավերժ սարի գրկում։
Ես մի բուռն եմ քո հողի
Ես մի ծիլն եմ քո հասկի,
Ես մի զարկն եմ քո բազկի»,-նշել է դերասանը։
Նյութի աղբյուր