Հրատապ․ ՌԴ Ռոստովի մարզում արտակարգ դրություն է․ անօդաչուի գրոհից տուժել է 18 մարդ.

Արտակարգ դրության ռեժիմ է մտցվել ՌԴ Ռոստովի մարզի Պրոլետարսկի տարածքում, որտեղ այրվել է արդյունաբերական պահեստը անօդաչուի գրոհից հետո, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Պրոլետարսկի շրջանային վարչությանը։

Կիրակի նահանգապետ Վասիլի Գոլուբեւը տեղեկացրել էր, որ Ռոստովի մարզի հարավ-արեւելքում հետ է մղվել անօդաչուի գրոհը, բեկորների ընկնելու պատճառով այրվել է դիզելային վառելիքը։ Տեղեկացվել է, որ կրակի տարածման սպառնալիք բնակելի տների եւ հարեւան օբյեկտների ուղղությամբ չկա։

«Ինչպես տեղեկացրել է Պրոլետարսկի շրջանային վարչությունը, հրդեհի ժամանակ տուժել է 18 մարդ, որոնցից հինգը գտնվում է ծանր վիճակում։

Խորհդրակցության արդյունքում որոշվել է Պրոլետարսկի շրջանում մտցնել արտակարգ դրության ռեժիմ 00.00-ից, նշվել է վարչության հաղորդման մեջ։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *