«ԱրմԼուր»-ի տեղեկություններով՝ օոստոսի 18-ին իրավապահները տեղեկություններ են ստացել, որ Էջմիածնում երեք երիտասարդ անձինք 14 ամյա երեխայի են առևանգել և
տարել գերեզմանատուն, որից հետո զանգահարել են հարազատներին ու հայհոյանք հնչեցրել։
Ավելի ուշ իրավապահների կողմից իրականացված ստուգումներով պարզվել է, որ նույն օրը ժամը 19։00-ին Մուսալեռ գյուղի տան բակերից մեկից 28-ամյա,
21-ամյա և 25-ամյա երիտասարդներն առևանգել են Ա. Ս․-ի որդուն՝ Ս.Ս․-ին, նստեցրել են «Մերսեդես» մեքենան և տարել Մուսալեռ գյուղի գերեզմանատուն։