Կրմելից մանրամասներ են հայտնել, թե ինչ է ասել զրույցի ընթացքում Պուտինը ՀՀ վարչապետին

Ինչպես արդեն հայտնել ենք, տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։

Կրմելից մանրամասներ են հայտնում, թե ինչ է խոսել Պուտինը ՀՀ վարչապետի հետ։

Նշվում է, որ զրույցի ընթացքում Պուտինը ՀՀ վարչապետին հայտնել է, թե Մոսկվան պատրաստ է այսուհետ ևս աջակցել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի մշակման հարցում, սահմանների սահմանազատման գործընթացի խթանման, ինչպես նաև տրանսպորտային և լոգիստիկ կապերի ապաշրջափակման գործում։

Երկկողմ օրակարգի շուրջ մտքերի փոխանակման ընթացքում հատկապես նշվել է առևտրատնտեսական փոխգործակցության դրական դինամիկան։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *