Վրաերթից մահացած 8-ամյա աղջիկն ընտանիքի ավագ երեխան էր․ Նոր մանրամասներ

Այսօր Սևան քաղաքում 35-ամյա կին վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա և 5-ամյա տղայի։

Oragir.News-ի տեղեկություններով՝ նրանք հարազատ քույր ու եղբայրն են։

Վրաերթի հետևանքով 8-ամյա աղջիկը մահացել է, իսկ 5-ամյա եղբորը տեղափոխել են «Սևան» ԲԿ։

Oragir.News-ի հետ զրույցում «Սևան» ԲԿ-ի փոխտնօրեն Գևորգ Ստեփանյանը նշեց, որ 5-ամյա տղայի վիճակը գնահատվել է բավարար։
«Տղայի վիճակը բավարար է, հետազոտվել է տվյալ պահին, ինչ-որ ախտաբանական փոփոխություններ, վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Հսկողության տակ պահելուց հետո արդեն տեղափոխվել է տուն»,- ասաց նա։

sevan vraert

Հարևանները նշեցին, որ մահացած 8-ամյա աղջիկն ընտանիքի ավագ երեխան էր։

«Մահացողն ունի մի քույր ու մի եղբայր։ Հենց եղբայրն է իր հետ վրաերթի ենթարկվել։ Եթե չեմ սխալվում երրորդ դասարան պիտի գնար սեպտեմբերին։ Շատ ցավալի է, չգիտեմ ինչ ասեմ։ Սարսափելի բան է տեղի ունեցել։ Լավ երեխա էր, շնորհքով։ Ակտիվ գնար-գար, բարևեր հարևաններին»,- ասաց նա։

Հարևաններից մեկն էլ նշեց, որ ընտանիքը Սևանում ապրում էր վարձով։

«Ջահել ամուսիններ են, խելոք, աշխատող։ Իրենք այստեղ վարձով են ապրում։ Երեխայի հայրը Սևանի գյուղերից մեկից է, մայրը, եթե չեմ սխալվում՝ Արցախից»,- նշեց նա։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *