Ձեռք ու ոտքս անշարժացել էր. Լիլիթ Բասյանը՝ նոր սիրելիից բաժանվելու և հիվանդանոց ընկնելու մասին

Ամալիա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդման հյուրը Լիլիթ Բասյանն է որդու՝ Ալեքսանդրի հետ։
Զրույցի ընթացքում սննդաբանը խոսել է մի շարք թեմաների մասին։
Starnews-ը հետևել է զրույցին ու առանձնացրել ամենակարևոր դրվագները։

Հաղորդավարուհին հարցրեց Լիլիթի անձնական կյանքի մասին։ Ամուսնալուծությունից հետ նոր կողակից ու կրկին բաժանում, այս մասին սննդաբանը նշեց հետևյալը.

«Ես մենակ եմ, ու էս իմ ընտրությունն ա։ Արի շատ անկեղծ ասեմ իմ կյանքում մի տարի առաջ էղավ դեպք որտեղ ես շատ ուժեղ հիվանդացա ու էդ շրժանը ինձ շատ փոխեց։ Ես որ սիրում էի աղմուկ ու շատ ընկերներ, մարդիկ, հիմա սիրում եմ լռություն։ Ես միշտ սովոր եմ եղել կողքիս մարդիկ ունենալու՝ ծնողներ, ընկերներ։ հիմա ես սիրում եմ մենակություն ու նույնիսկ սովորել եմ ընկերներիս ասել ճիշտը։ Նույնը եղավ իմ անձնական կյանքում ու ես ասեցի որ ես ուրիշ բան եմ ուզում էս կյանքից։ Իմ կյանքը ուրիշ ձև եմ տեսնում, ուրիշ հոգևիճակի մեջ եմ ես։ Ես չեմ ուզում ապրեմ նենց ոնց ապրել եմ։ Էդ մարդն իմ համար շատ թանկ ա, իմ ամենալավագույն ընկերն ա։ Իմ լավագույն կյանքի ընկերը, ես հիմա էլ չեմ կարա ասեմ թե ինչ կլինի իմ կյանքում բայց ներկա պահին ես ուզում եմ մենակ լինեմ։ Ու էդ մենակությունը մի տարի ա արդեն։

Ես միշտ մտածել եմ որ ես ունեմ տղա և էլի ուզում եմ ընտանիք կազմեմ։
Ես Ալեքսին միշտ ասել եմ, որ համ պապադ, համ մամադ կարան երկրորդ անգամ ամուսնանան։ Բայց նաև ասել եմ որ ուզում եմ որ ինքը իր կյանքում մի անգամ ամուսնանա ու չմտածի թե սա ճիշտ ա։

Թող հասուն տարիքում հոգով կայացնի իր որոշումը, որ իր երեխաները լիարժեք ընտանիքում ապրեն։
Հիմա խոսեմ իմ առողջական վիճակի մասին Ես իմ հոգևիճակից ու նիարդերից հայտնվեցի հիվանդանոցում։

Ես ուժեղ մարդ եմ, բայց ես հանգիստ չէի ես դատում էի ինձ, ուրիշներին ու շատ։
Ոտք ու ձեռքս չէր աշխատում ու հասել էր նրան որ իմ հիշողությունը գնում գալիս էր։ ես փորձում էի էդ վերահսկել բայց ես չէի հասկանում ուր եմ, որ ամիսնա ու պահի տակ հասկանում էի որ ձեռքս չէի կարողանում բարձրացնել։

Խնդիրը նեռվայն համակարգի հետ էր ու ես հիմա եմ հասկանում որ բուժումը ֆիզիկական չէր այլ հոգևոր ու հոգեկան։
Դրանից հետո ես բաժանվեցի խնդիրը իր մեջ չէր՝ իմ մեջ էր։

ներսս բարձր գոռում ա, որ էս աշխարհում կա մեկը որ աշխարհին նայելու ա էնպես ինչպես ես։

Ինքը շատ էմոցիոնալ ու տաքարյուն մարդ ա իսկ ես հասկանում էի որ ինձ պետք ա հանգիստ։ ինքը խելոք, հանգիստ տղա չի ու ես չեմ ուզում մի օր մտածեմ ինքը հասնելու ա տուն թե չէ ։ ես ուզում եմ հանգիստ, ներդաշնակ կյանք։ Մարդիկ էլ տարբեր են ես ուզում եմ նստել Օվկիանոսի մոտ ոչ թե գնամ ռեստորան հաց ուտելու։

Տարօրինակ ա բայց ես ուզում եմ մենակ մնամ, ես գիտեմ որ իմ տեղը ստեղ չի դա մի շրջան կարա լինի Ամերիկան հետո ուրիշ տեղ», – նշել էր Լիլիթ Բասյանը։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *