ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է հոգևորականի կարգավիճակը սառեցրած, վարչապետ դառնալու մեծ ցանկություն ունեցող Վազգեն (Բագրատ) Գալստանյանի այն հայտարարություններին, թե սեպտեմբերին պատրաստվում են կրկին փողոց դուրս գալ՝ իշխանափոխության հասնելու համար:
«Սեպտեմբերին ոչինչ էլ չի լինելու, սուտասան տերտերի խոստումները կեղծ են ու անհիմն, ինչպես և նախորդ խոստումները»:
Վարչապետին 1 ժամ ժամանակ տալուց 4 ամիս անց վեղարի տակ թաքնված հայտնի սուտասանը համոզում է յուրայիններին, թե սեպտեմբերին իշխանափոխության են հասնելու։ Չի լինելու։
Միակ բանը, որ կարող է լինել սեպտեմբերին, ընդդիմադիր քաղաքացիների խորը հիասթափությունն է ընդդիմության առաջնորդներից ու իշխանության լեգիտիմության վերահաստատումը»,- գրել է նա:
https://mediaroom.am/politics/item/56640-2024-08-28-15-46-50.html