Էքստրասենս Սոսե Բաբայանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ Նիկոլ Փաշինյանի գլխում այն գաղափարն է, որ հայ ժողովուրդը նույն թուրքերն են և պետք է Թուրքիայի մաս դառնալ: Ըստ Սոսե Բաբայանի կանխատեսումների` վարչապետ Փաշինյանը առաջիկայում չի հեռանալու իշխանությունից և ամեն գնով փորձելու է նոր տարածքներ զիջել թշնամուն:
Մենք բոլորով թուրքեր ենք․ այդ գաղափարն է Նիկոլ Փաշինյանի գլխում, Էրդողանի գիրքը գրկած նա ուղղակի հիացած էր, և եթե գեթ մեկ հայ մարդ կարող է ասել, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է վարվում, ուրեմն ներող եղեք, բայց նման մարդիկ էլ մինի Էրդողաններ են: Ես ուղղակի խելագարվում եմ՝ կանխատեսելով Նիկոլ Փաշինյանի արարքները:
«Հորթը սատկում է, բայց կովերը դեռ գնում են արածելու», այ այսպիսի կենդանական վիճակի են հասել, ոչ մի սահմանագիծ չկա, որ նրանք ունենան: 5000 տղա են զոհել, Արցախը հայաթափել են ու հիմա հայ ժողովրդին տրորելով անում են այն, ինչ ցանկանում են: Բանից պարզվում է՝ մեր ղեկավարը Թուրքիան է:
— Ե՞րբ կհեռանա Նիկոլ Փաշինյանը: Ունե՞ք կանխատեսում:
— Դե էլ ի՞նչ գնա, հանձնելու է դեռ, նա ուզում է լրիվ տալ Թուրքիային, բայց մենք անզոր ենք լինելու թուրքերի դեմ: Նիկոլ Փաշինյանն ուզում է ասել ինչքան ուզում եք վայրահաչեք, միևնույն է ես անելու եմ այն, ինչ ուզում եմ, ինչ ճիշտ եմ համարում: Նա հպարտանում է Էրդողանով: Նրա և նրա կնոջ դեմքից չարություն է թափվում:
— Կլինի՞ իշխանափոխություն:
— Ես սպասում էի, որ կլինի, բայց ինչ-որ բան է փոխվել, ընդդիմադիրները կարող են ինչ-որ բան փոխել, բայց` չէ, նրանք չեն ցանկանում իշխանափոխություն…. այս պահին չեմ տեսնում իշխանափոխություն: Ամերիկայի թուրքական տնից մի այնպիսի հոտ եմ առնում, որը թմրանյութի պես մեզ թմրեցնում է: Նիկոլ Փաշինյանը ձեռնոց է նետում հայ ազգին:
— Դեռ քանի՞ տարի կշարունակի ձեռնոց նետել:
— Մենք հանձնվում ենք…. նա Էրդողանի աջ ձեռքն է: Ես էքստրասենս եմ, տեսնում եմ այլ բաներ, բայց միթե՞ մեր ժողովուրդը նորմալ է համարում այն, ինչ տեսանելի է բոլորին` Էրդողանի և Փաշինյանի համատեղ լուսանկարը: Եթե առաջ այսպիսի բան լիներ, մեր ժողովուրդը չէր հանդուրժի: Հիմա թմբիրում ենք:
Նյութի աղբյուր