Ի՞նչ է գրել Ջո Բայդենը Նիկոլ Փաշինյանին ԲՐԻԿՍ-ից առաջ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԲՐԻԿՍ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Ռուսաստան մեկնելուց առաջ Երևանում ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ԱՄն ԱԽ Եվրոպայի բաժնի ղեկավար Մայքլ Կարպենտերին: Նիկոլ Փաշինյանին Կարպենտերը փոխանցել է Ջո Բայդենի նամակը: Երևան ժամանելուց առաջ Կարպենտերը ժամանել էր Բաքու և հանդիպել Ադրբեջանի նախագահ Ալիևին, որին ևս փոխանցել էր Բայդենի նամակը: Ադրբեջանական կողմը հանրայնացրել էր այն նույն օրը: Այնտեղ Բայդենն Ալիևին կոչ էր արել այս տարվա ընթացքում ստորագրել «խաղաղության պայմանագիրը» Հայաստանի հետ:

Բայդենը նամակում նշել էր նաև, որ Կարպենտերի հետ փոխանցում է որոշ քայլերի մասին իր վարչակազմի պատկերացումները՝ ակնկալելով դրանց հանդեպ Բաքվի վերաբերմունքը: Նույնը Ջո Բայդենը գրել է Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում՝ նշելով, որ խաղաղությունը պահանջելու է փոխզիջումներ, իսկ իր վարչակազն էլ պատրաստ է որոշ համարձակ նախաձեռնությունների: Ինչի՞ մասին է ակնարկում ԱՄՆ նախագահը, ի՞նչ քայլեր է Վաշինգտոնն առաջարկում Երևանին ու Բաքվին:

Ի՞նչ պետք է փոխզիջի Երևանը, որը կարծես թե մինչև այսօր փոխզիջել է հնարավոր ու անհնար ամեն ինչ: Եվ այդ ի՞նչ համարձակություն է, որին պատրաստ է Վաշինգտոնը: Կարպենտերը, որ ժամանել է Բաքու, հետո Երևան, արդյո՞ք Բաքվից Երևան բերել է նաև վաշինգտոնյան առաջարկների վերաբերյալ Ադրբեջանի՝ թեկուզ նախնական դիրքորոշում: Հայաստանում հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը վերստին հայտնել է Երևանի պատրաստակամությունը՝ ստորագրել համաձայնեցված կետերը՝ շարունակելով աշխատանքը չհամաձայնեցվածների ուղղությամբ:

Սա կարո՞ղ է նշանակել, որ Երևանը, այդուհանդերձ, հակված չէ ընդունել Վաշինգտոնի «համարձակ նախաձեռնությունները»: Ի դեպ, Բաքվում Կարպենտերի հանդիպումից հետո էլ Ադրբեջանն էր կրկնել իր հայտնի պայմանները: Այն, որ Վաշինգտոնը Երևանին ու Բաքվին առաջարկներ է ներկայացրել բավականին բարձր մակարդակով և նամակագրական «հանդիսավորությամբ», թերևս հուշում է այն մասին, որ դրան տրվել է մեծ նշանակություն: Եվ այստեղ ուշագրավ է նաև հենց հանգամանքը, որ դա տեղի է ունենում ԲՐԻԿՍ գագաթնաժողովից առաջ: Արդյո՞ք Վաշինգտոնը փորձում է կանխել այդ գագաթնաժողովի շրջանակում հնարավոր որևէ համաձայնություն, թե՞ «առաջ անցնել» դրանից:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *