«Uիրnւն կնգա ծnցը պառկի, բայց գեշ կնգա ձեռի hացը կեր». Հին hայկական ժnղnվրդական 25 մտքեր, nրnնք պետք է անգիր հիշի յnւրաքնչյnւր hայ

Ժողովրդական իմաստությունը երբեք չի հնանում, քանի որ այն ժամանակ ու տարածություն չի ճանաչում ու քանի որ այն ոգեշնչված է հասարակ ժողովրդի ապրումներից ու կյանքից։

Առաջարկում ենք վերհիշել մեզ քաջ ծանոթ հին հայկական ժողովրդական մտքերը, որոնք մինչ օրս կարող են կյանքի դասեր տալ յուրաքանչյուրին ու ստիպել ժպտալ։

Սրանք պետք է անգիր անի յուրաքանչյուր հայ։

1. Ագռավի ճուտն իր մոր համար ազիզ է:

2. Աղքատը, որ հավ կուտե, յա հավն է հիվանդ, յա աղքատը:

3. Ամառվա անձրևին մի հավատա, ձմեռվա՝ արևին:

4. Արինը ջուր չի դառնա:

5. Բաղնիք մտնողը պիտի քրտնի:

6. Գեղ կանգնի՝ գերան կկոտրի:

7. Գետը չտեսած՝ մի բոբիկանա:

8. Գիժը մի քար գցեց, հազար խելոք չկարացին հանեն:

9. Գլուխդ միշտ պաղ պահե, ոտներդ՝ միշտ տաք:

10. Գողի ու բոզի վատեն (ժամկետը) քառասուն օր է:

11. Դարտակ կարասը մեծ ձեն կտա:

12. Դեռ էշը չառած՝ փալանն է կարում:

13. Էշն ինչ գիտի՝ նուշն ինչ ա:

14. Ինադ արեց էլլերին, ետևն արեց գելերին:

15. Ծառը գանգատ գնաց Աստծու մոտ կացնիցը, որ իրեն կտրում ա, ասեց` կոթը քեզանից ա:

16. Կնգա բերած փողը դռան զանգակ ա, անց ու դարձ անելիս ճկատիդ կդիպչի:

17. Հոր ու մոր պատիվ չիմացողը Աստծու պատիվ չի իմանա:

18. Մեկ ծաղկից օձը թույն է շինում, մեղուն` մեղր:

19. Մերը տես` աղջիկն առ, եզրը տես` կտավն առ:

20. Մուկը ծակը չի մտնում, ցախավելն էլ պոչից կապեցին:

21. Շատ մի սիրիլ, ատել կա:

22. Ոտին տեղ արեց, ոռին է տեղ անում:

23. Սիրուն կնգա ծոցը պառկի, բայց մենակ գեշ կնգա ձեռի հացը կեր:

24. Քաղցր լեզուն օձը ծակեն կհանի:

25. Քեզ համար քուն ես քնում, ուրիշի համար երազ տեսնում:

ԱՂԲՅՈՒՐ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *