«Կրթվելը նորաձև է»․ Աննա Հակոբյանը կիսվել է «Իմ Քայլը» հիմնադրամի նախաձեռնության տեղեկատվությամբ

Աննա Հակոբյանը ֆեսբուքյան իր էջում կիսվել է «Իմ Քայլը» հիմնադրամի «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության տեղեկատվությամբ։

Նոյեմբերի 12-ին մեկնարկում է «Իմ Քայլը» հիմնադրամի «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության շրջանակում իրականացվող «Հաղորդակցության հմտություններ» դասընթացների շարքը, որը բաղկացած է 5 բաղադրիչներից՝

• Համոզիչ հաղորդակցում (8 ժամ)
• Անհատական և կազմակերպական արժեքների համապատասխանեցում (4 ժամ)
• Պատմելու արվեստը (4 ժամ)
• Փոփոխությունների կառավարում (4 ժամ)
• Կառավարում մշակութային բազմազանության պայմաններում (8 ժամ)

Դասընթացները կվարի Ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարման ծրագրի ղեկավար, ռազմավարության և հաղորդակցության պրոֆեսոր Սերգեյ Թանթուշյանը, իսկ դասընթացներին մասնակցելու հնարավորություն են ստացել հանրային-հասարակական կյանքում ակտիվորեն ներգրավված 30 անձ:

«Հաղորդակցության հմտություններ» դասընթացի «Համոզիչ հաղորդակցում» (8 ժամ) բաղադրիչի դասերը տեղի կունենան նոյեմբերի 12-ին, 13-ին, 19-ին և 27-ին։

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը նպատակ ունի կրթությունը դարձնել հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ տրենդը, անձամբ կրթվել, կրթել կրթողներին, մթնոլորտը փոխել այնպես, որ կրթվելը լինի նորաձև:

Աննա Հակոբյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *