Ո՞ր հերոսներին ենք նսեմացրել, որ զինվորի ուտելիքը շների ու արջերի համար գողանու՞մ էին. Փաշինյանը՝ ընդդիմությանը

«Բանակը, Պաշտպանության նախարարությունը մեր ամենամեծ հարկատուներից են: Շատերը չգիտեն, որ Պաշտպանության նախարարությունը ՀՀ առաջին 10 հարկատուների ցանկի մեջ է մտնում»,- այս մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման վերաբերյալ ամփոփիչ ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա մի կողմից նշանակում է, որ մեր բազմաթիվ սպաներ և զինծառայողներ աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող խավի ներկայացուցիչներ են իրենց ծառայության մեջ, բայց, մյուս կողմից, երբ ՊՆ-ն երկրի 10 խոշորագույն հարկատուներից է, դա նշանակում է, որ, այնուամենայնիվ, մեր սոցիալ-հոգեբանության մեջ որոշակի խնդիրներ կան»,-նշեց Փաշինյանը:

Անդրադառնալով ընդդիմության քննադատությանը, թե հերոսները նսեմացվել են՝ Փաշինյանը արձագանքեց. «Ո՞ր հերոսներին ենք նսեմացրել, որ ավտոմատով մտնում, սրա-նրա ունեցվածքը բաժան-բաժան էին անո՞ւմ, թե՞ որ ինչ ուզում, անում էին։

Ո՞ր հերոսներին ենք նսեմացրել, որ զինվորի ուտելիքը շների ու արջերի համար գողանու՞մ էին»:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *