Պուտինը հրատապ կոչ է արել ռուսներին՝ կապված Ռուսաստանի տարածքում հեռահար զենքի կիրառման հետ:
Նա հայտարարել է, Ռուսաստանի դեմ արևմտյան հեռահար զենքերի կիրառման մասին՝ ATACMS, Storm Shadow և Himmars:
Նախագահը հավելել է, որ հարվածները իրենց թիրախներին չեն հասել` ընդգծելով, որ հակառակորդի կողմից նման զինատեսակների կիրառումն ի վիճակի չէ փոխել «ռազմական հատուկ գործողությունների» ընթացքը:
«Ռուսաստանը վճռական և հայելային պատասխան կտա էսկալացիային: Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել ռուսական օբյեկտների դեմ»- հայտարարել է ՌԴ նախագահը:
Նյութի աղբյուր