ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ նշելով․ «Հարցազրույցս Հանրային հեռուստաընկերությանը՝ այսօր 22:10-ին»։
Նա նաև կադրեր է հրապարակել առաջիկա հարցազրույցից, որտեղ նշել է․ «Մեր օրենսդրությամբ կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի․․․
Բայց հիմա ի՞նչ անեմ, ես հարցը տանում եմ փակուղի՞, թե ուզում եմ լուծում առաջարկեմ: Ես ամենայն հարգանքով այդ հարցը լուծելու եմ կացնային ձևով»:
Փաշինյանը նաև ասել է․ «Ես այսօր գտնվում եմ մի կարգավիճակում, երբ պարտավոր եմ ժողովրդի հետ խոսել և ցույց տալ պատճառահետևանքային կապերը, շղթաները։ Եթե դա չանեմ, նշանակում է՝ գիտակցաբար երկիրը տանում եմ դեպի պետականության կորուստ»։
Նյութի աղբյուր