Starnews.am-ը գրում է. Երգիչ Արտաշ Ասատրյանն այս շրջանում ընտանիքի հետ միասին մեկնել է Վիեննա, որտեղից էլ նրանք պարբերաբար հանդես են գալիս նոր հրապարակումներով։
Մանավանդ Գրիշան և Սյուզին այս առումով բավականին ակտիվ են սոցիալական հարթակներում ու պարբերաբար կիսվում են Վիեննայի տեսարժան վայրերից արված կադրերով։
Հետաքրքրականն այն է, որ ընտանիքը հանգստի է մեկնել անմիջապես իրենց ռեստորանային համալիրում տեղի ունեցած հրդեհից հետո, որը բավականին լուրջ հետևանքներ էր ունեցել։
Նյութի աղբյուր