Աշխատասենյակում հայտնաբերվել է ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի պահպանության բաժնի պետերից մեկի մարմինը

Նոյեմբերի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում «Շտապօգնության 5-րդ ենթակայանից» հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Բորյան փողոց 1 հասցե, որտեղ իր աշխատասենյակում հայտնաբերել են տղամարդու դի։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված հասցե է մեկնել համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Անդրեյ Վերանյանն է։

Դեպքի փաստով համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Կայքի տեղեկություններով Ա․ Վերանյանը ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետն էր։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *