Տարբեր ազգությունների զբոսաշրջիկների տեղափոխող՝ Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն եղել: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
«Նավի վրա ՀՀ քաղաքացիներ չեն եղել»,- նշեց ԱԳՆ խոսնակը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եգիպտոսում՝ Կարմիր ծովի ափերի մոտ, խորտակվել է Sea Story նավը, որի տախտակամածին եղել է 45 մարդ, այդ թվում՝ 31 զբոսաշրջիկ և անձնակազմի 14 անդամ։
16 մարդու հաջողվել է փրկել։ Նրանցից մի քանիսին փրկել են ուղղաթիռով, այնուհետև՝ տեղափոխել հիվանդանոց։
Նյութի աղբյուր