Երբ կնշվի Սուրբ Զատիկը 2025-ին

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոներից հինգը Սուրբ Ծնունդը, Զատիկը, Վարդավառը, Վերափոխումը և Խաչվերացը, Եկեղեցու ավագագույն տոներն են և կոչվում են «Տաղավար տոներ»: Սրանք ավագագույն տոներ են։

Այս տոների խորհրդի միջոցով վերացավ մահվան հաղթությունը, մարդն անմահություն ժառանգեց և դարձավ տաղավար Ամենասուրբ Երրորդության համար:

Մենք, սրբությամբ մասնակցելով այս տոնախմբություններին և ապրելով Աստծուն հաճելի կյանքով, դառնում ենք Աստծու տաղավարները, և Աստված բնակվում է մեր մեջ համաձայն Իր իսկ խոսքի՝ «Եթե մեկը սիրում է Ինձ, Իմ խոսքը կպահի, և Իմ Հայրը նրան կսիրի. և Մենք նրա մոտ կգնանք ու նրա մոտ կօթևանենք» (Հովհ. ԺԴ:23):

Սուրբ Ծնունդը կնշվի 6-ին, Հարության տոնը՝ Զատիկը,ապրիլի 20-ին, Վարդավառը՝ հուլիսի 27-ին, Վերափոխումը` օգոստոսի 17-ին:

Источник: https://ipress.am/hy/page/%D5%A5%D6%80%D5%A2-%D5%AF%D5%B6%D5%B7%D5%BE%D5%AB-%D5%BD%D5%B8%D6%82%D6%80%D5%A2—%D5%A6%D5%A1%D5%BF%D5%AB%D5%AF%D5%A8-2025-%D5%AB%D5%B6

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *