Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանից հայտնել էին, որ տոմսային համակարգի անխափան աշխատանքի ապահովման նկատառումներով, այսուհետ
QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր։
Telcell-ը ևս տեղեկացնում է, որ տրանսպորտի նոր գնված QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կազմելու է 7 օր, սակայն մինչ այժմ գնված ուղետոմսերի վավերականության ժամկետը կմնա անփոփոխ։