Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հաճախ կարելի է լսել, որ նախկին որևէ իշխանավոր կոկորդը պատռելով ուզում է փրկել երեխաներին Նիկոլի իշխանության բերած սեքսի մասին դասերից (նման դասեր կա՞ն արդեն, դեռ, կարծես, փաստացի չկա), բայց
փոխարենը նախորդների հետ փոխկապակցված հեռուստաընկերության եթերում կա «ՍԵՔՍԱԴԱՐԱՆ» հաղորդումը, որտեղ ամենադետալային քննարկումն է գնում սեքսի մասին, տղամարդու ու կնոջ սեռական օրգանների մասին։
Հիմա կասեք` ինչ խնդիր կա թող մարդիկ կրթվեն, հատկապես որ եթերը 23։45-ին է ու երեխաները պետք է քնած լինեն։ Ճիշտ էլ կանեք, բայց երեխաներին փրկել ցանակցող նախորդների հետ կապակացված հեռուստաընկերությունը չի մոռանում կեսգիշերից հետո այս հաղորդումը դնել «Յութուբ»-ում։
Իսկ եթե սա նորմալ եք համարում, ապա ինչո՞ւ եք Նիկոլի կառավարության բերած պղծությանը դեմ։ Թող իրենք էլ դպրոցներում երեխաներին սովորեցնեն այն, ինչ «Յութուբ»-ում են սովորեցնում»։
Աղբյուրը` Բորիս Մուրազի