Հարգելի վարորդներ ՌԴ-ից եկել են ձեզ հետ նկարվելու «աչյոտի» համար, հրահրելու․ Գաբրիելյան

«Այլևս ո՛չ վարորդները, ո՛չ մեր քաղաքացիները չեն դժգոհում օրինակ տրանսպորտային միջոցի որակից, չեն սպասում «մահվան գազելներին», մոռացել ենք, որ երբ գազելը գալիս էր դուռը բացելուց ու փակելուց աղոթում էինք, որովհետև էդ ծանր դուռը երբեմն ընկնում էր մեր գլխին»,- ԱԺ-ում անդրադառնալով այսօր Երևանի հանրային տրանսպորտի վարորդների գործադուլին՝ այս մասին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

«Բնականաբար, կյանքի որակը տրանպորտային փոխադրման մասով ավելացել է: Մեր հարգարժան վարորդներ, ձեզ շատ եմ խնդրում, նայեք ձեր կողքը, ձեզ ովքեր են հրահրում, այդ մարդիկ բոլորովին վերջերս վերադարձել են մեկ այլ տեղից, օրինակ՝ ՌԴ-ից, այն հավաքը, որ հիմա կա շատ պարզ մանիպուլացվելու է:

Ես ձեզ վստահեցնում եմ՝ վաղը նրանք ձեր մասին չեն էլ հիշելու, թքած են ունենալու ձեր այն խնդիրների վրա, որոնք դուք նաև արդարացիորեն բարձրացնում եք, այդ մարդիկ պարզապես նկարվում են ձեզ հետ, որ գնան հերթական «աչյոտին», որ ինչ-որ բան կարում են այս երկրում »,-ասաց պատգամավորը:

Նաև նշեց, որ պատգամավորի 15 օրվա աշխատավարձը 300 հազար դրամ է,ՄԱՆ ավտոբուսի վարորդը 400 հազար դրամ է ստանում. «Եթե էլի դժգոհում եք, որ 400 հազարը քիչ է, եկեք հասկանանք՝ ինչի է քիչ»:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *