Օգտատերերը բացահայտում են, թե ով է տրանսպորտի գնից գոհ քաղաքացին, որի մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը. լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան կայքը` «Հայկական ժամանակ»-ը, տեսանյութ է հրապարակել, որում հավաստիացնում է, թե քաղաքացիներից մեկը շատ գոհ է տրանսպորտի բարձրացված գնից:

«150 դրամ եմ վճարելու միանշանակ, ինչի՞ համար միանամ բոյկոտին, գոհ եմ տրանսպորտից. քաղաքացի»,- տեսանյութը վերնագրել է իշխանական լրատվականը:
Գրառման ֆեյսբուքյան հրապարակման մեկնաբանություններում, սակայն, օգտատերերը բացահայտում են իրականությունը:

Նրանք հավաստիացնում են, որ «գոհ» քաղաքացին իրականում «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն Արա Սուքիասյանն է` «ՔՊ-ի հայտնի տասովչիկ»:
Օգտատերերի բացահայտող մեկնաբանությունները` ստորև:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *