Հունվարի 31-ի լույս փետրվարի 1-ի գիշերը Երկրին կհարվածի հերթական մագնիսական փոթորիկը։ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Տիեզերական գիտահետազոտական ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիայի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի Արեգակնային երկրային ֆիզիկայի ինստիտուտի կայքում առկա կանխատեսումների համաձայն՝ փոթորիկը սպասվում է ժամը 00:00-ից։ Մ
Մագնիսական փոթորիկը կհանգչի մինչև ժամը 12:00-ն, որից հետո մագնիտոսֆերան փոթորկված կմնա մինչև ժամը 15:00-ն։
Համաձայն Արևային աստղագիտության լաբորատորիայի գրաֆիկի՝ մագնիսական փոթորիկը թույլ կլինի և կհասնի G1 դասի։
Ընդհանուր առմամբ, կան նման երևույթների 5 դաս, որտեղ G5 փոթորիկը համարվում է ծայրահեղ ուժեղ, G4-ը՝ շատ ուժեղ, G3-ը՝ ուժեղ, իսկ G2-ը՝ միջին։
Փետրվարի 2-ին մագնիսական փոթորիկներ դեռ չեն կանխատեսվում։ Միևնույն ժամանակ, փետրվարին Երկրի վրա գեոմագնիսական ակտիվության աճ է սպասվում, քանի որ Արեգակի մագնիսական դաշտում անցք է հայտնվել, որը թույլ է տալիս արևային քամու հոսքեր անցնել, ասել է Նովոսիբիրսկի ֆիզիկայի ամբիոնի ավտոմատացված աստղաֆիզիկական կրթական համալիրի ղեկավար Ալֆիյա Նեստերենկոն։
Նյութի աղբյուր