Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամներ Արթուր Ալեքսանյանն ու Մալխաս Ամոյանը հաջողությամբ են հանդես եկել Փարիզում ընթացող 33-րդ ամառային օլիմպիական խաղերում և դուրս եկել կիսաեզրափակիչ փուլ:
«Առաջին ալիք»-ը պարզաբանել է, թե ինչու եթեր չեն հեռարձակվել Արթուր Ալեքսանյանի և Մալխաս Ամոյանի 1/8 եզրափակչի ելույթները:
«Առաջին ալիքն Օլիմպիական խաղերի ուղիղ եթերի ազդանշան ստանում է բացառապես ըմբշամարտի հիմնական գորգից, որտեղ տեղի են ունենում կիսաեզրափակիչ և եզրափակիչ գոտեմարտերը: Իսկ մեր ըմբիշներ Արթուր Ալեքսանյանի և Մալխաս Ամոյանի գոտեմարտերը 1/8 եզրափակիչում տեղի են ունեցել ոչ հիմնական գորգում և այդ իսկ պատճառով չեն հեռարձակվել ուղիղ եթերում:
Հաջողություն ենք մաղթում մեր մարզիկներին, որոնց կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերի ելույթները կլինեն Առաջինի ուղիղ եթերում»,- ասված է պարզաբանման մեջ:
Նյութի աղբյուր