Տորոնտոյում ավիավթարի է ենթարկվել ամերիկյան ուղևորատար ինքնաթիռը․ տեսանյութ

Ամերիկյան Delta Airlines-ի ինքնաթիռը Տորոնտոյի օդանավակայանում վայրէջք կատարելիս շրջվել է:

Խոսքը Bombardier CRJ 900 ինքնաթիռի մասին է, որը քաղաք է ժամանել Մինեապոլիսից։ Միջադեպը տեղի է ունեցել վայրէջքի ժամանակ։ Օդանավակայանը փակ է։

Նախնական հաշվարկներով ինքնաթիռում եղել է 80 մարդ, տուժել է 8 մարդ։

Օդանավակայանի պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ ինքնաթիռից տարհանվել են ուղևորներն ու անձնակազմը: Հայտնի է, որ օրերս Տորոնտոյում ձյան առատ տեղումներ են եղել:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *