Սևակը Հրազդան քաղաքից էր, ընտանիքի կրտսեր որդին էր

Փետրվարի 17-ին հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանը 20 տարեկան էր, բանակ էր զորակոչվել 2024 թվականի ամռանը։ Նա Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից էր։ Ընտանիքի կրտսեր որդին էր:

Ավելի վաղ հայտնել էր, որ փետրվարի 17-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ողբերգական դեպքից առաջ Սեւակ Հովհաննիսյանը իր ծառայակից ընկերների հետ վեճ է ունեցել։

Վերջինս ծառայակից ընկերներին դիտողություն է արել զորամասի կարգ ու կանոնի հետ կապված ու արդյունքում այդ վեճից հետո՝ այսօր, զինվորին գտել են հրազենային վնասվածքով մահացած։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *