ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅԼ՝ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՊԻՏԻ ՓՈԽԵՆՔ․ Հասմիկ Բաբաջանյան

Եթե ուսանողների համար Փաշինյանը դասախոսություն կարդար, բոլորը հորանջելով ու ծիծաղելով կլքեին դահլիճը։ Բայց առերևույթ ձանձրույթի ու մարդկանց թմրեցնելու քողի տակ նա Իրական Հայաստանի ու նոր Սահմանադրության ընդունումն է  առաջ տանում՝ իր 14 դրույթներով։

Ձանձրալի, տարբեր տեղերից քաղած աղբյուրների մեջ հայ ժողովրդի համար ցավոտ բան է թաքցնում, որը տարբեր ներարկումներով փորձում է մեղմել։ Այն, ինչ պիտի ասեր, բարուրել է թմրեցնող նյութերով՝ գիր ու գրականություն, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցի, Սփյուռք, հայրենիք, ընտանիք, անհատ․․․ Ձեռքի վրա Թրամփին է ուզում դուր գալ։ Մի խոսքով դրույթների մեջ խոսում էր այն ամենի մասին, ինչն իր ձեռքով  ոչնչացրել կամ  ոչնչացման ճանապարհին է։

Չէր մոռացել ,,Այստեղ պետություն, այստեղ հաց, այստեղ հայրենիք, այստեղ կաց,, իր հանրահայտ դրույթը։ Մի խոսքով 14 շորապատված դրույթների  մեջ փաթաթել էր իր հիմնական գաղափարը՝ Իրական Հայաստանն ու Սահմանադրության փոփոխությունը․ «Իրական Հայաստանը միջազգային հանրության կողմից ճանաչված Հայաստանն է 29,743 քմ տարածքով։ Այս համակարգի համար էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը․․․» 

Ընդհանուր արձագանքն այսպիսին է՝ ոչ թե Սահմանադրությունը,  այլ՝ վարչապետին պիտի փոխենք։ Ոչ թե իրական Հայաստան, այլ իրական վարչապետ պիտի ունենանք․․․

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/6f1a6c014bac6c4d063fcad11362beb9?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR1_RTFsh28kbmNeYeJCXsazr-G8CBNXzhsBkC_CsykvAKPlNPmhjBLjK50_aem_pd2-10ibARlXooow3WYhCw

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *