Կներդրվի սիրտ-անոթային դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ. ինչ է նախատեսվում

Կառավարությունը որոշում է կայացրել, որով առաջարկվում է ներդնել դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ:

Ներկայումս բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի շահառուներին դեղերը հատկացվում են դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ:

Որոշմամբ նախատեսվում է գործող օրենսդրության պայմաններին զուգահեռ փորձարարական եղանակով կիրառել նաև սիրտ-անոթային դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ:

Որոշման ընդունմամբ նախատեսվում է, որ անվճար և արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող շահառուները կստանան հնարավորություն անմիջականորեն դեղատնից ձեռք բերել իրենց կողմից ընտրված և անհատապես իրենց հարմար սիրտ-անոթային հիվանդությունների բուժման կամ շարունակական պահպանման դեղերը:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *