Թուրքական կինոարվեստի զարգացման գործում մեծ ներդրում են ունեցել մի շարք հայազգի դերասաններ: Ժամանակի հայտնի ֆիլմերում և թատերական ներկայացումներում հաճախ գլխավոր դերեր խաղացած թուրքական կինոյի ամենասիրված դերասանների հայկական ծագման մասին այսօր էլ շատերը չգիտեն:
Թուրքական կինոյի սիրված հորեղբայրը` Նուբար Թերզյանը խաղացել է 400-ից ավել հայտնի ֆիլմերում` մարմնավորելով նպարավաճառի, կաթնագործի կամ խիստ հոր կերպարներ:
Հայտնի թուրք ռոք երաժիշտ Ջեմ Քարաջայի մայրը և դերասան Մեհմեդ Քարաջայի կինը` Թոթո Քարաջան (Իրմա Ֆելեգյանը) 1960 թվականին Ստամբուլի թատրոնի հիմնադիրներից է:
Ինչպես նաև մեր ժամանակների ամենամեծ պահանջարկն ունեցած «Черная любовь» հեռուստասերիալի գլխավոր երկու դերակատարները՝ Բուրակ Օզչիվիտը (Կեմալ) և Մելիսա Պամուկը (Ասու) մորական կողմից հայեր են:
Ավելին՝ այստեղ