ՔՊ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԵՂԲԱՅՐԸ ՖԵՅՍԲՈՒՔԻՑ ԱՆՀԵՏԱՑԵԼ Է․ ՊԱԼՅԱՆՆԵՐԻ ՏԱՆԸ ԿՌԻՎ Է ԸՆԿԵԼ

ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկ Պալյանը, ֆեյսբուքյան հարթակում ատելության քարոզ էր  գեներացնում արցախահայության նկատմամբ՝ հարցնելով՝ «ղարաբաղցի՞ ես, թե՞ հայ»։

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանն էլ գրում է. «Դերասանուհի Լիաննա Վանոյանի հումորային տեսահոլովակի տակ մի վրդովված գյումրեցի ՔՊ-ական մեկնաբանություններ է գրում, ապա մեկին հարցնում է. «ղարաբաղցի ես, թե հայ»։ Ակնհայտ է, որ ՔՊ-ական է, քանի որ կարծես ԱԺ աշխատակից է, գլխավերևում Նիկոլ Փաշինյանի լուսանկարն է, էջում կան ՔՊ-ական գյումրեցի պատգամավորների հետ լուսանկարներ, բացի այդ՝ բոլոր տրամաբանող մարդկանց համար պարզ է, որ արցախատյացությունը ՔՊ-ականների, նրանց մերձավորների և առհասարակ՝ Նիկոլի շուրջ համախմբվածների մենաշնորհն է։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, սույն ՔՊ-ական տղային ինչու՞ չեք կալանավորում խտրականության, ատելության քարոզի համար, թե՞ այդ հոդվածը միայն ընդդիմադիրների համար է….»։ Իրավիճակը փորձել էր փրկել ինքը՝ պատգամավորը՝ արդարացնելով եղբորը գրել էր․

«Որոշ լրատվականներ եւ անհատներ փորձում են եղբորս գրառման մեջ բաժանարար գծեր գտնել։ Եղբայրս նկատի է ունեցել «հայաստանցի» և «ղարաբաղցի» բառերը։ Ուզում եմ մեկ բան հստակ ասել՝ սա ոչ թե տարանջատում է, այլ պարզապես աշխարհագրական տարբերություն, ինչպես կասեինք՝ շիրակցի, սյունեցի կամ լոռեցի։

Որևէ խտրականություն լինել չի կարող։ Հետևաբար, բոլոր նրանք, ովքեր փորձում են այս թեմայով շահարկումներ անել, պիտի հասկանան՝ մեր միասնությունը բառերով չեն կարող խարխլել»։ Ի դեպ, Պալյանի գրագիտությունը գոնե պետք է բավարարեր , քանի որ իր ասածի դեպքում՝ եղբայրը պիտի հարցներ՝  Ղարաբաղի՞ց ես, թե՞ Հայաստանից․․․․։ Բացի այդ, հետաքրքիր է նաև, թե երբևէ իրեն հարցրել են` շիրակցի՞ ես, թե՞ հայ։

Hraparak.am-ի տեղեկություններով, սակայն, երեկվանից Պալյանների տանը կռիվ է ընկել։Չնայած հրապարակայնորեն  տիկին Պալյանը փորձել է եղբոր «երեսը մաքրել», անձամբ նրա հետ խիստ խոսակցություն է ունեցել։ Թերևս դա է պատճառը, որ Հայկո Պալյան օգտատերն  այսօր ֆեյսբուքից անհետացել է, նրա էջը ջնջված է։

Նշենք, որ Հայկ Պալյանը աշխատում է Ազգային ժողովում, նախկինում  ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի օգնականն էր։ 

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *