Իրենք ասում են՝ երկու եռամսյակը 10 տոկոսով կվճարեք, հետո հետ կտանք, դա էլ է սուտ, խաբեություն է, պարզապես իմացան, որ այսօր ավելի մեծ հավաք պետք է լիներ, ստերով մեր հավաքը փորձեցին տապալել: Կառավարության որոշումը չի գոհացնում։
Նախ դա վերաբերվում էր հունվարի 1-ով գրանցվածներին, ով գույքագրել է ապրանքը, իսկ նման մարդ գոյություն չունի: Այս մասին քիչ առաջ կառավարության շենքի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ասաց շրջանառության հարկի փոփոխությունից դժգոհ տնտեսվարողներից մեկը:
«Սայթերով տարածում են, թե մեզ ընդառաջել են, բայց սուտ է։ Ոչ մի հետաձգում չկա, օրենքի քննարկում չկա։ Մեր խնդիրը ընդհանրապես չի լուծվել։
Այսօր գործարարաների օրն է, մենք գործադուլի ենք դուրս գալիս՝ կառավարության անպատասխանատու պահվածքի պատճառով»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/48e2d904ce0e0a00dd7b7c25af77df6d