Այսօր Բաքվում կայացած հերթական շինծու դատավարության ընթացքում որպես ռազմագերի ապօրինաբար պահվող` Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն ասաց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ցանկացել է նամակով դիմել նախագահ Իլհամ Ալիևին, սակայն Փաշինյանը նրան նման հնարավորություն չի տվել։
«Հոկտեմբերի 18-ի երեկոյան մեր վերջին հանդիպումն ենք ունեցել Բակո Սահակյանի և Արկադի Գուկասյանի հետ։
Զանգահարեցի Նիկոլ Փաշինյանին և ասացի, որ պատրաստ եմ նամակ գրել Ադրբեջանի նախագահին՝ պատերազմն ավարտելու մասին, Բակոն և Արկադին, եթե պետք լինի, նույնպես կմիանան նրան։ Նամակի էությունը պարզապես պատերազմը դադարեցնելն էր։ Նամակի բովանդակությունը, որը մենք գրել ենք Փաշինյանին, հետևյալն էր՝ ցանկացած դասավորվածության պարագայում դադարեցնել պատերազմը և հայտարարել, որ դա հայ ժողովրդի ցանկությունն է։
Որովհետև Հայաստանում կոնսենսուս չկար։ Դրա համար էլ ասացի, որ պետք է դիմել հղում անել մեզ և դադարեցնել պատերազմը։ Մենք պատրաստ էինք հետո չակերտավոր «մեղավոր» լինել, բայց պետք էր փրկել մարդկային կյանքեր։
Փաշինյանը մի քանի հանդիպումներ է անցկացրել, հանդիպել ընդդիմության հետ, կարելի է ասել՝ հանդիպել է գրեթե բոլորի հետ։ Հոկտեմբերի 19-ի օրվա վերջում նա ինձ հետ կանչեց և ասաց, որ պատերազմը շարունակվում է։ Չեմ ուզում մանրամասնել։ Ամենավատն այն էր, որ պատերազմը շարունակվեց»։
Հարությունյանն ընդունել է, որ Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարը ենթարկվել է ՀՀ գլխավոր շտաբի պետին։ «Ես չեմ նշանակել և չեմ ազատել զինվորական հրամանատարությանը, քանի որ դրա լիազորությունը չունեի»,- ըստ թշնամական լրատվականների, հայտարարել է ԱՐայիկ Հարությւոնյանը:
Նյութի աղբուր